Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երբ կյան­քը գա­րուն է և քսան տա­րե­կան

Երբ կյան­քը գա­րուն է  և քսան տա­րե­կան
22.05.2020 | 00:03
Երբ ա­ռա­վոտ­ներդ մի ու­րիշ բույր ու գույն ու­նեն, երբ տար­վա ցան­կա­ցած ե­ղա­նա­կին օրդ տաք ու չվեր­ջա­ցող է, երբ ա­ռանց պատ­ճա­ռի էլ ներ­սումդ մեկ հա­լոցք է, մեկ՝ փո­թորկ­վող խեն­թու­թյուն, ու­րեմն քսան տա­րե­կան ես: ՈՒ երբ քսան տա­րե­կան ես, աշ­խար­հը ոտ­քիդ տակ է, ու ծո­վը՝ ծնկ­նե­րիցդ, կյանքն էլ՝ չվեր­ջա­ցող հե­քիաթ:
Հի­մա մեր Վրե­ժի՝ «Ի­րա­տե­սի» հե­ղի­նակ Վրեժ Ա­ռա­քե­լյա­նի դուստր ՆԱԻ­ՐԱ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆՆ իր կյան­քի այդ ա­մե­նաեր­ջա­նիկ հո­բե­լյանն է նշում, իր ոս­կի տա­րի­քը, մենք էլ սր­տանց միա­նում ենք նրան շնոր­հա­վո­րող­նե­րին ու ա­սում.
-Հո­բե­լյան­ներ դեռ շատ կլի­նեն կյան­քումդ, բայց քսան տա­րե­կան դու էլ չես լի­նի, և ու­րեմն վա­յե­լիր անմ­նա­ցորդ քո բա­ժին այս հրաշք տա­րի­քը, ու այն, ին­չը ե­րեկ հե­քիաթ էր թվում, այ­սօր ի­րա­կա­նու­թյուն թող դառ­նա:
Բա­րի տա­րե­դարձ:
Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ